Մայրենի 21․04․2020

«Մեղուն ու հավը»
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:


— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ:
1902

Տեքստից դուրս գրիր հեղինակի խոսքը։

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ։

Պաշտպանիր մեղվին։

 Մեղուն ծաղկից ծաղիկ է թռնում, որպիսի նեկտար հավաքի, գնա փեթակ և մեղր սարգի։

Պաշտպանիր հավին։

Նա ձու է ածում, որ մարդիք ձվածեղ սարգեն և ուտեն ։

Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը։

Հավը և մեղուն չէին հասկանում թե ամեն  մեկը ինչ է անում։ հավը ասում էր, որ մեղուն ծաղկից ծաղիկ էր թռվռում և դա անիմաստ զբաղմունք է։ Բայց մեղուն ծաղկից ծաղիկ է թռվռում, որ նեկտար հավաք ,հետո գնա իր փեթակը ու մեղր սարգի ։Իսկ հավի գործը ձու ածելն է,որ մարդիկ ուտեն։

Ամեն մեկը իր գործն է անում․։ Քննադատելուց առաջ պետք է իմանալ ճիշտը։

Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ: Նախադասությունը ինչպե՞ս ես հասկանում։

Մեղուն մտածում է որ հավը անխելք է։Չիգիտի ինչ է մեղրը

Գտիր առակին վերաբերող առած-ասացվածքներ։

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց (Օ. Ուայլդ):