Մաթեմատիկա (ֆլեշմոբ)

1. Ըստ ավանդույթի՝ նռան մեջ 365 հատիկ կա: Մի նուռ մաքրենք, հատիկները հավասարապես լցնենք 5 ափսեի մեջ: Այդպիսի երկու ափսեում քանի՞ հատիկ կլինի:

2. Երկու լիտր մեղրի զանգվածը 3կգ է: Ամենաշատը քանի՞ կիլոգրամ մեղր կարող ենք լցնել 2 հատ 3 լիտրանոց տարաների մեջ:

3. Ճամբարային խումբը Արատես գնաց Երևան-Երասխ-Արատես երթուղով, որի երկարությունը 150կմ է: Վերադարձավ Վարդենյաց լեռնանցքով` անցնելով 200կմ ճանապարհ: Խումբը որքա՞ն ժամանակ ծախսեց ճանապարհին, եթե միկրոավտոբուսը ամեն ժամում անցնում էր 50կմ:

4. Գտեք օրինաչափությունը և գրե՛ք պատկերներում բաց թողած թվերը:

Подпись отсутствует

5. Գծագրում քառակուսու մակերեսը 25 քառակուսի սանտիմետր է, իրար հավասար եռանկյուններից յուրաքանչյուրի պարագիծը 25սմ է: Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը:

Подпись отсутствует

6. Սառան մտապահեց մի թիվ, դրանից հանեց միանիշ, կենտ բաղադրյալ թիվ և ստացվածից հանեց ամենափոքր բաղադրյալ թվի և ամենափոքր պարզ թվի արտադրյալը: Արդյունքը բաժանեց 3-ի և ստացավ 5: Ի՞նչ թիվ էր մտապահել Սառան:

7. Արմենը և Գագիկը բլրից իջնում էին: Արմենը մինչև բլրի ստորոտ իջավ քայլելով: Գագիկը սկզբում սահում էր դահուկներով՝ շարժվելով Արմենից յոթ անգամ արագ: Ճանապարհի կեսին Գագիկը ընկավ, դահուկը կոտրեց, ոտքը վնասեց: Ստիպված ճանապարհի մյուս կեսը իջավ՝ քայլելով Արմենից երկու անգամ ավելի դանդաղ: Տղաներից ո՞վ շուտ հասավ բլրի ստորոտ:

8. Արատեսում բնակվող երկու շներից յուրաքանչյուրը օրեկան ուտում է 300 գրամ չոր կեր: 30 օրում որքա՞ն կեր կսպառվի Արատեսում, եթե շներից մեկին 20 օր հետո տեղափոխեն Երևանի Ագարակ:

9. Գտե՛ք այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը հավասար է 138:Мой ответ

10. Լիան, 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները օգտագործելով, կարող է կազմել երկու եռանիշ թվեր, որոնց գրության մեջ թվանշանները մեկական անգամ են օգտագործվում: Հետո պետք է հաշվի իր գրած թվերի գումարը: Ի՞նչ ամենամեծ արժեք կարող է ունենալ այդ գումարը: