Բնագիտություն

1 ժամդ. 3.1Մեխանիկական աշխատանք, մեխանիկական էներգիա

Սովորաբար աշխատանք բառով նշում են մարդու այս կամ այն գործունեությունը, այդ թվում՝ մտավոր աշխատանքը: Մեխանիկական աշխատանքն ունի այլ իմաստ՝ կատարվում են միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:
Երբ մարմինը տեղափոխվում է ազդող ուժի ուղղությամբ, կատարված աշխատանքը որոշվում է կիրառված ուժի և մարմնի անցած ճանապարհի արտադրյալով.
A=F. S
Էներգիան բնութագրում է մարմնի՝ աշխատանք կատարելու հնարավորությունը: Որքան մեծ էներգիայով է օժտված մարմինը, այնքան մեծ աշխատանք կարող է այն կատարել:
Էներգիան և աշխատանքը նույնպես չափվում են ջոուլներով:
Հարցեր՝
1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
3. Ո՞ր բանաձևով են հաշվում աշխատանքը: