Հայ Ճարտարապետությունըը

Հայ Ճարտարապետությունը

download

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը:Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին: Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը: Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին: Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը: Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են:

Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի:

13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները:

Դիտելու նյութեր՝

Տրդատ ճարտարապետ

Մոմիկ ճարտարապետ

Մանուել ճարտարապետ

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ հայ ճարտարապետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 13-19-ը

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում ճարտարապետը:
  2. Ի՞նչ հայտնի հայ ճարտարապետներ գիտեք:
  3. Ո՞ր կառույցների հեղինակն է Մոմիկ ճարտարապետը:
  4. Ո՞ր կառույցների հեղինակն է Մանուել ճարտրապետը:
  5. Ո՞ր կառույցների հեղինակն է Տրդատ ճարտարապետը:
  6. Անի մայրաքաղաքն ինչո՞վ է հայտնի եղել:
  7. Ձեր թաղամասում ի՞նչ ճարտարապետական կառույցներ կան: Նկարիր և պատմիր այդ կառույցների մասին:

Աշխատանքներները ներկայացվում են  տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ՝

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Ազգային մշակույթի մաս
կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ,
որի վրա հետաքրքրական նախշեր կան։Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների` ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր
անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն
Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետն ու գորգը տաք են
պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել կարպետ, գորգ: Հայկական գորգերը հայտնի են վիշապագորգ անվանբ, գորգերի վրա պատկերված են եղել վիշապ, առյուծ, այլ հզոր կենդանիներ:
Հայկական գորգերը հայտնի էին իրենց գույներով:Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան
կարմիր կոչվող ներկն էր։
Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում:Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը:Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են
ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինիեն խմում:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ

Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։ Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը
Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։
Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը,
գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։
Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։

Աշխարհի ամենահին կոշիկը
2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ ափին
գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել`զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ
շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է կատարել:

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ ժողովրդական արվեստի նմուշներ մեր տանը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 6-12-ը

Ընթացքը՝ սովորողներն իրենց տներում, եթե ունեն հին իրեր՝ գորգ, կարպետ, զարդեր, տարազային հագուս, կենցաղային իրեր, կոպեկներ, հին պահպանված գինի, կոնյակ և այլն, ներկայացնում են դրանք, պատմում այդ իրերի պատմության մասին:

Աշխատանքներները ներկայացվում են  տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ՝

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 23-ից, 28-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Նախագծի անվանում.

Վիրտուալ այցելություն թանգարաններ

Ընթացքը՝

Առցանց-հեռավար հարկադիր ուսուցման այս շրջանում սովորողները հնարավորություն կունենան տանից այցելել իրենց արդեն ծանոթ թանգարանները, վիրտուալ շրջայց կատարել թանգարանում:

Կիլիկիա

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

4—րդ դասարան

Փիլիպոսյան Հայկ

Մուղդուսյան Մարի

Ստյոպա Ադամյան

Էվելինա Հակոբյան

Ալեքսանդա Երնջակյան

Դավիթ Հայրապետյան

Արտաշես Հակոբյան

Առաքել Սերոբյան

Հայկ Բարսեղյան

Մարի Սարգսյան

Մանե Ջավատյան

Վազգեն Քամալյան

Արման Ղուկասյան

Մարիա Գյոզալյան

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ իմ նախնիները

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի 13

Ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողներից, տատիկ, պապիկներից հարցազրույց են վերցնում իրենց նախնիների մասին:

Հիմնական հարցեր՝

  • Որտեղի՞ց են ընտանիքի արմատները
  • Որտեղի՞ց և ե՞րբ են գաղթել Արևելյան Հայաստան
  • Ի՞նչ է եղել նախնիների տները
  • Ինչո՞վ են նախկինում զբաղվել
  • Առիթ ունեցե՞լ են վերադառնալ իրենց նախկին բնակավայր

Արդյունք՝ սովորողները ճանաչում են իրենց ապուպապերին, տեղեկություններ ստանում իրենց մասին՝ դրանք հետագայում իրենց երեխաներին փոխանցելու համար:

Աշխատանքներները ներկայացվում են ռադիոնյութերի և տեսանյութերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ

Մադամ Տյուսսո մաս 1

los-angeles-usa-sep-28-2015-shrek-in-the-madame-tussauds-hollywood-wax-museum-marie-tussaud-was-born-as-marie-grosholtz-in-1761-PBCDH3

Առցանց ուսուցման շաբաթվա շրջանակներում սովորողների հետ  վիրտուալ կայցելենք Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարան, այնուհետև սովորողներն իրենց բլոգներում կպատմեն թանգարանի մասին:

4-5-րդ դասարան

  • Վիրտուալ այց Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարան` 12, 3
  • Ինչպես են ստեղծվում տիկնիկները` 1, 2, 3

Առաջադրանքներ

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

Պատասխաններն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. հասցեին:

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների հայրենագիտության նախագիծ

Նախագծի ամփոփում, սովորողների աշխատանքներ

Սովորողների հետ իրականացրել ենք առցանց դաս տեսազանգի միջոցով՝ Teams հավելվածով:

4-րդ դասարան

5-րդ դասարան

Արքայատոհմեր

Առաջադրանքներ 4-րդ դասարանի սովորողների համար

  1. Ի՞նչ արքայատոհմեր  գիտեք:
  2. Ո՞ր թագավորներն են ունեցել <<Արքայից արքա>> տիտղոսը:
  3. Ո՞ր արքայատոհմի օրոք որ քաղաքները կառուցվեցին:
  4. Վանի թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  5. Արտաշեսյանների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  6. Արշակունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  7. Երվանդունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  8. Բագրատունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  9. Ո՚՞ր թվականին է Էրեբունի-Երևանը հռչակվել մայրաքաղաք, ո՞ր թագավորի օրոք՚:
  10. Ե՞րբ է քրիստոնեությունը ընդունվել Հայսատանում որպես պետական կրոն, ո՞ր թագավորի  օրոք:
  11. Ե՞րբ է ստեղծվել հայկական գրերը, ո՞ր թագավորի օրոք:

Դիտման նյութեր

Բագրատունիների թագավորություն, Անի մայրաքաղաք

Գագկաշեն