Մայրենի 03,04,2020

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է  –  ձանձրանալ
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դարձնել
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       բարդի,ամպեր,նամականիշներ,

ստորոգյալ     ունի,չեն գրում,չեն  խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին+
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                   
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Նա շատ էր սխալ հարցեր տալիս։

  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր +
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Նա գնաց մի մեծ սար և շատ փայտերով  մեծ տուն սարգեց։ Սկեց նոր բառեր հորինել և փորձում էր պատասխանել այդ հարցերին։

  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու է մուլտֆիլմը հեռուստացույց ցույց տալիս։

Ինչու է անջակալը ականջ լսում

Ինչու կոդը հեռախոս ունի

  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Մաթեմատիկա

1.Երբ գնացքը հասավ առաջին կանգառին՝ նրան մնաց անցնելու ևս 141 կմ, որը կազմում է ամբողջ ճանապարի 1/13-րդ մասը:

Գտիր հեռավորությունը մինչև առաջին կանգառը:

141×13=1833

1833-141=1692

2.Երեխաները թելադրություն էին գրում: Երբ նրանք գրեցին 19 բառերից բաղկացած մի պարբերություն, ապա դա կազմեց շարադրության բոլոր բառերի 1/5-րդ մասը:  

Պարզիր, թե քանի՞ բառ կա թելադրության մեջ:  

Քանի՞ բառ երեխաները դեռ պետք է գրեն:

19×5=95

95-19=76

3.Ավտոմեքենան 2 ժամ գնաց 60կմ/ժ արագությամբ, այնուհետև արագությունը ավելացրեց 1/3 մասի չափով և գնաց ևս 2 ժամ: Որքա՞ն ճանապարհ անցավ նա այդ 4 ժամում:

60:3=20

60+20=80

2×80=160

60×2=120

160+120=280

280km/j

4.Առաջին և երկրորդ տակառներում միասին կա 280 լ հյութ: Երկրորդ և երրորդ տակառներում՝ 300 լ: Առաջին և երրորդ տակառներում՝ 260 լ: Որքա՞ն հյութ կա տակառներից յուրաքանչյուրում:

բարդ է

5. Քանի՞ տասնյակ կա 1482 թվի մեջ:

1480

6.Արտահայտիր 7 տ 8 ց 12 կգ-ը կիլոգրամներով:

7812 kg

7.185 և 142 թվերի տարբերությունը մեծացրու 4 անգամ:

185-142×4=172

185-142=43

43×4=172

8. 13, 180, 142, 7 թվերից յուրաքանչյուրը մեծացրու 100 անգամ:

13=1300

180=18000

142=14200

7=700

9.Աստղանիշերը փոխարինիր այնպիսի թվանշաններով, որ ստանաս ճշմարիտ անհավասարություն.

247<259

1268>1219

3214<3225

Բնագիտություն

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են ամենուրեք․

  • Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսի մարմինը բաղկացած է արմատից,ցողունից և տերևներից։ Բույսի կառուցվածքի մի մաս է կազմում նաև սերմը,պտուղը և ծաղիկները։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ ՝ ջուր, արև, այնպիսի նյութեր, որ բույսին կօգնեն շուտ աճել։

  • Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  • Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը ապահովում են շրջապատի մաքուր օդը նաև բարձրացնում են մեր տրամադրությունը։

  • Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: