Ընտանեկան նախագիծ

2,3,4 ha8ce8
  1. Դանիելի տանը կա 16 սենյակ ,Մարկի տանը՝ 13 իսկ Վազգենի տանը 17  սենյակ։Ընդանուր քանի սենյակ կա։
  • Սոֆիի գրչատուփի մեջ կա 50 մատիտ Սոֆին վերցրեց 10-մատիտ Վազգենը վերցրեց 10-մատիտ իսկ Մարկը վերցրեց 15-մատիտ։իչքան մատիտ կա Եվայի մոտ։
  • Ո՞ր թիվը եռակի անգամ կփոքրանա, եթե այն գլխիվայր շրջենք։

Զատիկի մասին

Առած-ասացվածքներ

Զատկազատի՜կ է, նավակատիկ՜կ է,չամչեհատի՜կ է։

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։Զատիկ,զատիկ,նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ։

Զատիկն առանձ ձվի չի լինի։Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի։

Զատիկի հանելուկներ

Այն ինչն է, այն ինչը.

Բոլոր երեխաները պատրաստվում են այդ տոնին և ձվեր են ջարդում:

Այն ինչն է, այն ինչը,Կլոր է` ուլունքի նման,Զատիկին կարմիր են ներկում,Ածիկի մեջ են դնում,Ու ձվակռիվ են խաղում:

Այն որ տոնն է,որի ժամանակ հավկիթ են նեկում:

Այն, ինչն է ինչը,Թիթեռի նման է, բայց թիթեռ չէ,Կարմիր է՝սև պուտիկներով:

Զատկե ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Ինչպե՞ս են տոնում Զատիկը աշխարհի 4 երկրներում. Տոնի հետաքրքիր ավանդույթները

ֆրանսիա-քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Երուսաղեմ-մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Իսպանական Վերժ-քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

Իտալիա-մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին: