Մայրենի 12․03․2021 Հայրենիքում

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրդ գրեք 8 ածական,  12 գոյական։

8ածական=Ձյունապատ,կապույտ,թափանցիկ,աստղային,ձյունոտ,սուրբ,մանկական,անհուն։

12 գոյական=Հայրենիք,գիշեր,հոգի ,կորուստ,կարոտ,աչեր,լեռներ,իրիկնամուտ,լիճ,մրմունջ,հեռուն,անուրջ։

2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծությունը դրա մսիին է, որ մարդը խոսում է հայրենիքի հետ և կարոտում։

Տրամադրությունը տխուր է, որովհետև մարդ կամ երեխան բան է կորցնում սկսում էն նեղվել։

Leave a comment