Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է:

  1. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

  1. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

մոտավորապես +100C

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:

Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

Սերձբեեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

  1. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

  1. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերին սահմանը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

  1. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:

  1. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

  1. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
  2. Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

 Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը,հողը,թուղթ

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը,փայտ

  1. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

գրունտային և միջշերտային:

  1. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ: Այն կարելի է խմել

Հանքային ջուրը Պարունակում է մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված է յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:

  1. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

English 06.03.2021

  1. He is not watching TV at the moment. He is sleeping because he is tired.

2. Pat is not cooking at the moment. She is talking on the phone. She cooks dinner every Monday.

3. I am not drinking coffee now. I am writing English exercise.

4. I don’t drink coffee in the evening. I drink coffee in the morning.

5. Is your friend doing homework now?

6. Does your friend go to school in the morning?

7. Look! The baby is sleeping.

8. The baby always sleeps after dinner.

9. My grandmother doesn’t work.

10. My father is not sleeping now. He is working in the garden.

1.Արամը միշտ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ կիրակի օրերին:

Aram always plays football with his friends on Sunday.

2.Ես հագել եմ մի գեղեցիկ սպիտակ բլուզ(blouse) հիմա

I am wearing my nice white blouse now.

3.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց հիմա: Նա քնած է բազմոցին:

My father is not watching TV now. He is sleeping on the sofa.

4.Լենան և Հասմիկը հաճախ գնում են զբոսնելու շաբաթ օրերին:

Lena and Hasmik usually go for a walk on Saturdays.

5. Դու գնու՞մ ես դպրոց կիրակի օրերին: Ոչ, ես չեմ գնում դպրոց կիրակի օրերին:

Do you go to school on Sundays? No, I don’t go to school on Sundays.

6.Վահանը խմո՞ւմ է թեյ հիմա: Այո, նա խմում է թեյ իր եղբոր հետ խոհանոցում(kitchen) հիմա:

Is Vahan drinking tea now? Yes, he is drinking tea with his brother in the kitchen now.

7.Ես չեմ խմում սուրճ երեկոյան, ես խմում եմ սուրճ առավոտյան:

I don’t drinking coffee in the evening, I drink coffee in the morning.

8. Դու կարդո՞ւմ ես գիրք հիմա:Ոչ, ես չեմ կարդում գիրք, ես լսում եմ երաժշտություն հիմա:

Are do reading books now? No, I am not reading a book, I am listening to the music now.

9.Ե՞րբ ես սովորաբար անում քո դասերը: 

When do you usually do your lessons?

10.Որտե՞ղ են նրանք գնում հիմա: Նրանք գնում են կինոթատրոն դիտելու մի հետաքրքիր ֆիլմ:

Where are they going now? They are going to the cinema to watch an interesting film.

Царь Арам 06.03.2021

В давние времена был в Армении царь по имени Арам. Случилось так, что он попал в плен к ассирийскому царю Иосору. Победитель поставил условие: десять дней ты останешься голодным. На одиннадцатый день будешь состязаться со мной в стрельбе из лука — если победишь, отпущу тебя невредимым. На следующий день Арам потребовал, чтобы из армянской армии принесли его самый красивый панцирь. Ассирийские гонцы заспешили в путь. Армяне тут же догадались, что их царь на что-то намекает, и, чтобы выиграть время и подумать, задержали гонцов на всю ночь. На рассвете ассирийцы помчались в обратную дорогу и подали царю Араму панцирь. Они не знали, что в броне спрятан тонкий-претонкий хлеб лаваш. Да и никто в те времена не слышал о лаваше. Взял Арам панцирь, а потом вдруг заявил, что не этот самый красивый. Вновь послали гонцов, и те принесли новый панцирь. Но и этот не понравился Араму. И гонцы каждый день

до истечения срока покрывали ту же дорогу и каждый раз приносили Араму лаваш. На одиннадцатый день Арам и Носор вышли на стрельбище. Носор был уверен, что Арам, оставшись без хлеба, пал духом и силами, утерял меткость глаза. Но Арам вышел победителем в состязании и с честью возвратился в свою страну. Армянский лаваш спас его.

  1. Какое условие поставил победитель?

состязании и с честью возвратился в свою страну.

  1. Что потребовал армянский царь?

Армянского  лаваша.

  1. Каким образом армяне передавали своему царю хлеб?

по панцирю.

  1. На что надеялся Носор?
  2. Носор был уверен, что Арам, оставшись без хлеба, пал духом и силами, утерял меткость глаза.