Ընտրություն

Մայիսի 10-19

Խնդիր 1: Եթե Խաչիկը գնի 4 տետր, ապա նրա մոտ կմնա 100 դրամ, իսկ 7 տետր գնելու համար նրան չի բավարարում 80 դրամ: Պարզել, թե քանի՞ դրամ կա Խաչիկի մոտ:

5432

Խնդիր 2:Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնց գրառման մեջ միայն կենտ թվանշաններ են և հարևան թվանշանները չեն կրկնվում:

Խնդիր 3: Սեղանի վրա դրված է 6 թուղթ: Ամեն անգամ թույլատրվում է վերցնել ցանկացած թվով թղթեր և յուրաքանչյուրը բաժանել 6 մասի: Հնարավո՞ր է արդյոք, որ որոշ քայլերից հետո սեղանին լինի 2017 կտոր թուղթ:

Խնդիր 4: Երկու դրական թվերի գումարը երեք անգամ մեծ է դրանց տարբերությունից և երկու անգամ փոքր է դրանց արտադրյալից: Ինչի՞ է հավասար այդ թվերի գումարը:

Խնդիր 5:Մարգագետնում խոտն աճում է հավասարաչափ։ 70 կովը ամբողջ խոտը կարող է արածել 24 օրում, 30 կովը՝ 60 օրում։ Քանի՞ կով կարածի մարգագետնի ամբողջ խոտը 96 օրում։

24×70=1680

60×30=1800

Խնդիր 6:Քանի՞ եղանակով է հնարավոր շախմատի 8×8 տախտակի վրա ընտրել 1 սպիտակ և 1 սև վանդակ այնպես, որ նրանց վրա գտնվող նավակներն իրար չհարվածեն:

Leave a comment