Գործնական Քերականությւոն

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուռթի, մռմուր, մառմար, մռմրոց, փռփրել, բառբառել, առհամարհել, բարձ, պառկել:

2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

Սիրտը շուռ եկած (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես հաստատուն (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո առավսիրտ (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական, շնչասպառ, քնել, ջրկիր, գլխարկ, խմբավար:

Leave a comment