Մաթեմատիկա 12․05․2021

Ուղանկյան պարագիծը 10սմ է, նրա կողմերից մեկի երկսրությունը 3/4 սմ։ Որքան են ուղանկյան մյուս կողմերի երկարությունները։
Լուծում
3/4+3/4=6/8
10-6/8=4/2
4/2:2/2=2/1
Գրեք 50-ից փոքր այն բոլոր բնական թվերը,որոնք 6-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ։
Լուծում
8,10,14,20,22,26,28,32,34,38,40,44,46:
AB և CD Հատվածները իրար հավասա են։ Հվասար են արդյոք AC և
BD հատվածները։
Պատ՝․ ABուCD և AC ու BD հավասր են։

1354.Երկու ծաղկավաճառ միասին վաճառեցին 80 ծաղիկ, ընդ որում առաջինը վաճառեց երկրորդից 12-ով ավելի։Քանի ծաղիկ վաճառեց ծակավաճառներից կյուրաքանչյուր։
Լուծում
80։2=40
40-12=28
40+12=52
1355Մեկ շքամութք ոււնեցող տասնչորսհարկանի շենքում բնակարանները, սկսած առաջին հարկից,համարակալված են 1-ից մինչև 84-ը։ Որ հարկում է գտնվում 57-րդ բնակարանը։
Լուծում
84:14=6
6×10=60
Պատ՝․ 57-րդ բնսակարանը 10-րդ հարկում է։

Մաթեմատիկա 12․05․2021 Դասրանական

1380.Իրարից 750կմ հեռավորություն ունեցող կետերից միաժամանակիրար ընդառաջ դուրս եկան երկու մեքենա։ Նրանցից մեկի արագությունը 70 կմ/ժ էր, մյուսիննը 80կմ/ժ։ Ամբողջ ճանապարհի որ մասը կկազմի նարանց հեռավորությունը 2ժ հետո։

Լուծում

70×2=140

80×2=160

160+140=300

750-300=450

450      3

––– = –––

750      1

Մտապահված է մի թիվ։ Եթե այդ թիվը բազմապատկենք 3-ով և ստացված թիվը գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտեք մտապահված թիվը։

Մայրենի Բիթին ուզում էր մեռնել։

Այժմ Մոնթագը չէր կասկածում, որ Բիթին ուզում էր մեռնել։ Չէ՞ որ նա կանգնել էր իր դիմաց ու չէր փորձում պաշտպանվել, ավելին՝ ծաղրում էր, գրգռում։ Այդ մտքից Մոնթագի շունչը կտրվեց։ Ի՞նչ տարօրինակ է, ի՞նչ տարօրինակ է մահ տենչալ այնքան, որ թույլ տաս մարդասպանը զենքը ձեռքին քայլի քո շուրջը, ու լռելու եւ գոնե այդ կերպ կյանքդ պահպանելու փոխարեն, գոռաս, ծաղրես, բարկացնես, մինչե որ հակառակորդդ դուրս գա հավասարակշռությունից եւ…

Հեռվից վազքի դոփյուն էր լսվում։

Մոնթագը նստեց։ Պետք է հեռանալ։ Վեր կաց, չի կարելի հապաղել։ Բայց հեծկլտոցը դեռեւս ցնցում էր նրա մարմինը։ Հարկավոր էր հանգստանալ։ Ինքը ոչ մեկին չէր ուզում սպանել, նույնիսկ Բիթիին։ Նրա մարմինը ջղաձգորեն կծկվում էր, ասես թթվուտով վառված լիներ։ Ձեռքով փակեց բերանը։ Աչքերի առաջ Բիթին էր՝ անշարժ, ինչպես խոտերին նետված բոցավառ ջահ։ Մոնթագը մատները կծեց, որ չգոռա․ «Ես չէի ցանկանում։ Աստվա՜ծ իմ, ես չէի ցանկանում, չէի ցանկանում, չէի ցանկանում»։

Նա փորձեց ամեն ինչ մտաբերել, վերականգնել դեպքերի կապը, հիշողության մեջ վեր հառնել իր նախկին կյանքը, ինչպիսին որ էր մի քանի օր առաջ, մինչեւ այն պահը, երբ այնտեղ ներխուժեցին մաղը եւ ավազը, «Դենըմ» ատամի մածուկը, գիշերաթիթեռի շրշյունը՝ ականջին, հրդեհի կրակե լուսատտիկները, տագնապի ազդանշանները եւ այս վերջին գիշերային ուղեւորությունը․ չափազանց շատ բան երկու—երեք կարճ օրվա ընթացքում, բավական շատ՝ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում։

Դոփյունը լսվում էր արդեն նրբանցքի ծայրից։

— Վե՛ր կաց,— ասաց ինքն իրեն։— Վե՛ր կաց, գրողի՜ տարած,— հրամայեց հիվանդ ոտքին ու կանգնեց։ Ցավը սուր փշերով մեխվեց ծնկոսկրի մեջ, ծակեց հազարավոր ասեղներով, հետո դարձավ բութ քորոցի ծակծկոց եւ, վերջապես, երբ նա ձեռքերը ճանկռելով ու երերալով՝ ոտքը քարշ տվեց փայտյա ցանկապատի երկայնքով, դաղոց զգաց, ասես սրունքին եռման ջուր լցրին։ Բայց ոտքն արդեն հնազանդվում էր։ Համենայն դեպս նա վախենում էր վազել, որ խախտված ոտքը հանկարծ դուրս չընկնի։ Բերանը լայն բացած, ագահորեն ներծծելով գիշերային օդը, նա զգում էր, թե ինչպես է մթությունը ծանրորեն կուտակվում իր մեջ, եւ անհավասար քայլքով, կաղալով, բայց վճռականորեն շարժվում էր առաջ։ Գրքերը պահում էր ձեռքերի մեջ։

Նա մտածում էր Ֆաբերի մասին։

Ֆաբերը մնաց այնտեղ, կուպրի չսառած թանձրուկի մեջ, որն այժմ ոչ անուն ունի, ոչ անվանում։ Չէ՞ որ ինքը այրել էր եւ Ֆաբերին։ Այդ միտքը այնպես շանթահարեց Մոնթագին, որ նրան թվաց, թե իբր Ֆաբերը իրականում մեռել է, տապակվել, եփվել, ինչպես ձկնիկ՝ պստլիկ կանաչ պատիճի մեջ, թաքցված եւ ընդմիշտ կորած մի մարդու գրպանում, որից այժմ լոկ խանձված ջլերով կապկպված ոսկորների կույտ է մնացել։

Հիշի՛ր՝ պետք է այրել նրանց, թե չէ նրանք կայրեն քեզ, մտածեց նա։ Այժմ հենց այդպես է։

Նա պրպտեց գրպանները, փողը տեղում էր։ Մյուս գրպանում դիպավ սովորական ռադիոխեցու, որի միջոցով այդ ցուրտ, մռայլ առավոտ քաղաքը զրուցում էր ինքն իր հետ։

Ուշադրություն։ Ուշադրություն։ Ոստիկանությունը փնտրում է փախստականի։ Սպանություն է գործել եւ կատարել մի շարք հանցագործություններ պետության դեմ։ Անուն—ազգանունը՝ Գայ Մոնթագ։ Մասնագիտությունը՝ հրկիզող։ Վերջին անգամ նրան տեսել են…

Վեց թաղամաս վազեց առանց դադարի։ Հետո նրբանցքը նրան դուրս բերեց սովորական փողոցից մի տասն անգամ լայն ամայի ավտոմայրուղի։ Լապտերների վառ լույսով ողողված, այն հիշեցնում էր սառած անապատային գետ։ Մոնթագը հասկանում էր, թե որքան վտանգավոր է այժմ կտրել—անցնել մայրուղին․ չափազանց լայն էր, չափազանց ամայի, նման էր մերկ, առանց դեկորների բեմի, եւ հրապուրում, ձգում էր այդ դատարկ տարածությունը, որտեղ լապտերների վառ լույսի ներքո այնպես հեշտ էր նկատել փախստականին, այնպես հեշտ էր բռնել, այնպես հեշտ էր նշան բռնել ու սպանել։

Խեցին բզզում էր նրա ականջում․

— … Հետեւեք փախչող մարդուն… Հետեւեք փախչող մարդուն… նա մենակ է, հետիոտն… հետեւեք…

Մոնթագը ետ—ետ գնաց դեպի ստվերը։ Ճիշտ նրա առաջ լցակայանն էր՝ ճենապակու պես փայլփլող, սպիտակ ու վիթխարի։ Երկու արծաթավուն բզեզ—ավտոմեքենա կանգնած էր այնտեղ, վառելիք էին լցնում…

«Ո՛չ, եթե դու ուզում ես առանց քեզ վտանգելու կտրել—անցնել այս լայն բուլվարը, ուրեմն՝ չպետք է վազես, հարկավոր է գնալ հանգիստ, անշտապ, իբր զբոսնում ես։ Բայց դրա համար պետք է կոկիկ ու վայելուչ տեսք ունենալ։ Փրկության ավելի շատ երաշխիքներ կլինեն, եթե ճանապարհդ շարունակելուց առաջ լվացվես եւ մազերդ սանրես։ Բայց ո՞ւր է տանում ճանապարհը։

Այո՛, մտածեց նա, ո՞ւր եմ ես վազում»։

Ոչ մի տեղ։ Նա վազելու տեղ չուներ։ Ֆաբերից բացի ընկերներ չուներ, որոնց կարողանար դիմել։ Եվ այդ ժամանակ հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում բնազդաբար վազել է Ֆաբերի տան ուղղությամբ։ Բայց չէ՛ որ Ֆաբերը չի կարող թաքցնել իրեն, նման փորձն իսկ համազոր է ինքնասպանության։ Միեւնույն է, ինքը պետք է տեսնի Ֆաբերին՝ թեկուզ մի քանի րոպեով։ Նա կամրապնդի ողջ մնալու, փրկվելու հնարավորության արագորեն սպառվող իր հավատը։ Միայն թե տեսնի, համոզվի, որ Ֆաբերը ողջ է, չի այրվել այնտեղ, մյուս ածխացած մարմնի հետ։ Բացի այդ, պետք է նրան թողնել փողի մի մասը, որպեսզի նա կարողանա օգտագործել հետագայում, երբ Մոնթագը կշարունակի իր ճանապարհը։ Գուցե հաջողվի՞ դուրս պրծնել քաղաքից, կթաքնվի արվարձաններում, կապրի գետափին, մեծ ճանապարհներին մոտիկ, դաշտերի եւ բլուրների միջեւ…

Օդում լսվող տագնապալի աղմուկն ստիպեց նրան՝ երկնքին նայել։

Մեկը մյուսի ետեւից վեր խոյացան ոստիկանական ուղղաթիռները։ Նրանք այնքան շատ էին, որ թվում էր, թե ինչ֊որ մեկը փչել է խատուտիկի չոր գլխին։ Մոտ երկու տասնյակ ուղղաթիռներ խառնաշփոթ սավառնում էին օդում, Մոնթագից երեք մղոնի վրա, անորոշ երերալով, աշնան ցրտից թորշոմած թիթեռների նման։ Հետո սկսեցին իջնել մեկն այստեղ, մեկն այնտեղ, նրանք իջնում էին փողոցում եւ, դառնալով բզեզ—ավտոմոբիլներ, դղրդյունով սուրում բուլվարով՝ նույնքան անակնկալ կրկին օդ բարձրանալու եւ որոնումները շարունակելու համար։

Նրա առջեւ լցակայանն էր։ Ծառայողները զբաղված էին հաճախորդներով։ Շրջանցելով շենքը՝ Մոնթագը մտավ տղամարդկանց զուգարան։ Ալյումինե միջնորմի միջով նրան էր հասնում հաղորդավարի ձայնը․ «Պատերազմը հայտարարված է»։ Դրսում վառելանյութի բաքերից պոմպով բենզին էին լցնում։ Բացօթյա ավտոմեքենաներում նստածները խոսքեր էին փոխանակում լցակայանի աշխատողների հետ՝ շարժիչների եւ բենզինի մասին, հարցնում էին, թե որքան պետք է վճարեն։