Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,Իրար գլխով են անումԵվ հրճվում են, որ իրենքԱռաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղումԼացակումած մի թմբից,Կարմիր գլխիկն է հանումԴաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքիցԵղինջն իր աչքն է բանում,Ծիլը թեթև ժպիտովԾանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասումԼեզուն բացված մի առու,Եվ առուները բոլորՁայն են տալիս իրարու:
Գարուն, շուտով կփռեսԴու քո թևերը կանաչ,Ու մանկիկս կթռչիԾիծեռնակին ընդառաջ:
Եվ ուր որ է կլսեմՍարյակների վեճը տաք,Ակոսներից բարձրացողԳոլորշու մեջ կապուտակ:
Խայտում է հողն, ու հողիցՔնքուշ ծիլերն են խայտում,Նայում ես այդ բոլորին,Հրճվանքից սիրտ է պայթում:
Նայում եմ այդ բոլորին,Եվ բոլորից, բոլորիցԱրթնանում է կրծքիս տակՊատանությունս նորից:
Համո Սահյան

Գարնանամուտ

գարնաանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ, մեծ բավականություն զգալ

լացակաումած-այստեղ ՝թաց

ճումբ- կոշտ հողի կտոր, հողակոշտ

նկարը

Իմ տարեդարձը աշնան է