Իմ մասին

Բարև: Ես Մարկ Հովսեփյանն եմ: Ես կպատմեմ իմ մասին: Ես ութ տարեկան եմ: Ես գնում եմ ” Գևորգյան մարտարվեստի դպրոց”: Ինձ շատ է դուր գալիս էնտեղ տանձիկով աշխատել: Ես շատ եմ սիրում պատրաստել կարտոֆիլ ֆրի և պիցցա, այն շատ հեշտ է պատրաստվում: Դասարանաում քիչ ընկերներ ունեմ իսկ դրսում ՝ շատ:

Իմ սիրած կենդանին կատուն է

Կատուները սովորաբար լինում են մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված «ընկերակից կենդանիներից» մեկը։

Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները կատվազգիների ընտանիքին, գիշատիչների կարգին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտանի կատուն անտառային կատվի  ենթատեսակն է։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողության և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի ։

Կատուներն արագ բազմացող կենդանիներ են։

Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ, սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավոր արևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուները այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ[21][22]։

2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար։

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծվագրլեոպարդյագուարլուսանհեպարդպումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ https://youtu.be/7IdpcVl1iW4

Կոտյա

ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,Ջուր էր բըխում սառնորակ ղու ցրվելով խոտերումԻզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշՇինեց հովիվն ու անուշԽաղ ասելով նա տարավՋրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,Ապա նայեց աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքըԱնցվոր մարդը էն բարի.«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Անծանոթ բառեր

Գուշ-աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը, գուռ:տոթակեզ-շատ  տաք՝ այրող՝ կիզող