Եբեդ

եբեդԲոռչալու, Բորչալա, Դեբեդաչայ, Դեբետ, Դևբեդ, Դերբեդ, Ձորագետ, Ձորոգետ, Պելոռուս, Տեպետ, գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում աջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)[1]։ Ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հուն և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԴսեղ
 · Գետաբերանի տեղակայումԽրամ
 · Կոորդինատներ

Աղստև (գետ)

ղստև (ադրբ.՝ Ağstafacay), Ախստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա[1], գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից[2]։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ[3]։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։

ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։