Մաս 6 Սև ոչխարը

Մաս 6
Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Առաջադրանք

Դուք կարդացիք պատմություն երեք տարբեր հոտերի մասին։
Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։

Սև ոչխարի մասին հեքիաթը մեզ սովորեցնում է ,որ պետք չէ լինել չար: Եթե մարդը տարբերվում է իր տեսքով և մտածելակերպով ապա պետք չէ նեղացնել նրան: Մեր բարությամբ պետք է օգնել շրջապատին չարը հանել իրենց միջից:

Leave a comment