Գարնան Առավոտը

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1.Առցանց բառարանի օգնությամբ գրել հետևյալ բառերի բացատրությունը՝

զնգզնգալ —  Շարունակաբար զնգալ

ճղճղալ __ գոռգոռալ

գլգլալ — ձայն հանել

զլզլալ — ԱրձագանքեԼ

կռկռալ — Կռավել

կղկղալ —ԾԼՎԼԱԼ

սլսլալ — մեղմորեն փչել

2.Շարունակի՛ր այս շարքը:

զնգզնգալեն – զնգզնգալով

ճղճղալեն – ճղճղալով

գլգլալեն —գլգլալով

զլզլալեն —զլզլալով

կռկռալեն —կռկռալով

շորորալեն —շորորալով

սլսլալեն —սլսլալով

3.Գրի՛ր քեզ դուր եկած քառատողը:

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

4.Դու՛րս գրիր առվին, քամուն, կռունկին, կաքավին վերաբերող տողերը:

Հովտում առուն խոխոջում է

Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ,

Քամին բարակ շընկշընկում է

Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ:
Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում;

Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

  1. Գրի՛ր, թե բանաստեղծությունը կարդալիս ինչ զգացիր:

 

Բանաստեղծությունը կարդալիս  ես զգացի ինչպես է լույսը բացվում ,զգացի ինչպես է քամին փչում երեսիս,կարծես լսում եմ ձայնը կաքավի,Ես զգում եմ գարունը,որ սիրուն եղանակ է: